Ներքին 2 տարի առաջ - 11:00 13-02-2024

Գյուղում իրավիճակը լարված է․ Փաշինյա՛ն, զենք բաժանի, պաշտպանենք մեր հողը․ Ներքին Հանդի բնակիչ

«Գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս անորոշությունից մարդկանց մոտ խուճապ է առաջացել»,- այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներիքն Հանդ գյուղի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով գյուղի ուղղությամբ տեղակայված դրքերի վրա թշնամու կրակոցներին։

«2020 թվականից հետո թուրքերը առաջացել ու նստել են մեր բարձունքներին, երբ ուզում՝ կրակում են։ Ձմռանը մի քիչ թեթևացել էին կրակոցները, իսկ հիմա՝ գարունը դեռ չեկած, նորից սկսեցին կրակելը, մեր դաժան օրերը սկսվեցին»,- ասաց Ներքին Հանդի բնակիչը։

Ճշտող հարցին՝ այս պահին գյուղում կարկոցների ձայներ լսվո՞ւմ են, մարդիկ շարունակում են գյուղում մնալ, թե՞ տարհանում է իրականացվել, Ներքին Հանդի բնակիչը պատասխանեց․

«Լուսադեմին կրակոցների ձայները թուլացան, այս պահին ոնց որ չկա, բայց չի բացառվում, որ ամեն րոպե վերսկսվի։ Համայնքապետարանը, գյուղապետարանը տարհանման մասին բան չեն ասել, բայց կան անհատներ, որ վախենում են, ուզում են երեխեքին հանեն գյուղից։ Թշնամու նպատակը մեկն է, նման գործողություններով հերթով դատարկել գյուղերը, բայց սա մեր հողն է, մեր հայրենիքը, ո՞նց կարող ենք դուրս գալ, դուրս չենք գալու։ Փաշինյա՛ն, զենք բաժանի, հելնենք պաշտպանենք մեր հողը»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Oragir.News-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ներիքն Հանդի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը