Միտք 3 տարի առաջ - 12:22 12-04-2023

Իրականացվում է հայ բնակչության «ուղեղների լվացում» օպերացիան, հետո կսկսվեն ռազմական գործողությունները

Հատուկ ծառայությունների գործունեության արդյունքում և օրվա իշխանության թողտվությամբ, Հայաստանն աստիճանաբար վերածվում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության թատերաբեմի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Եթե իրավիճակը սրվում է Արցախում, ապա քննադատության թիրախում են հայտնվում ռուս խաղաղապահները:

Եթե իրավիճակը սրվում է Հայաստանի սահմաններում, ապա քննադատության թիրախում են վիրտուալ ՀԱՊԿ-ն (տես՝ ռուսները), Հայաստանի տարածքի տարբեր հատվածներում տեղակայված ռուսական զորամիավորումները և .... արդեն Եվրամիության դիտորդները: Ճիշտ է, բոլորը հասկանում են զինվորների և դիտորդների միջև եղած տարբերությունը, սակայն դա չի խանգարում իրականացնել պարզունակ մանիպուլյացիա:

Հատուկ ծառայությունների գործունեության արդյունքում և օրվա իշխանության թողտվությամբ, Հայաստանն աստիճանաբար վերածվում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության թատերաբեմի:

Առայժմ իրականացվում է հայ բնակչության «ուղեղների լվացում» օպերացիան: Դրանից անմիջապես հետո սկսվելու են քաղաքական և, միգուցե՝ լայնածավալ ռազմական գործողությունները:

Նմանօրինակ քաոսի միակ պատասխանատուն օրվա իշխանությունն է: Վերջինս երկրում կայունություն ապահովելու համար պարտավոր է ընտրել արտաքին հստակ քաղաքական ուղղություններից որևէ մեկը: Ընտրությունը պետք է այնքան հստակ լինի, որ այն որևէ հարց չառաջացնի անգամ Լիոնում կամ Պոդոլսկում բնակվող մեր հայրենակիցների մոտ:

Որքան հասկանում եմ, այսօր սպառվել են «Եվ, և»-ի քաղաքականության բոլոր ռեսուրսները: Աշխարհը պարտադրում «կամ, կամ»-ը:

Ամեն դեպքում, ինչ-որ ձևաչափով պատերազմն անխուսափելի է, սակայն հանուն ինչ-որ հստակ արժեքների պատերազմը նախընտրելի է քաոտիկ «խառը կռվից»»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»