Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան և շրջապատի հետ փոխկապակցված շքեղ զբոսանավերը միաժամանակյա ուշագրավ ու գաղտնի տեղաշարժ են սկսել դեպի արևմտյան պատժամիջոցներին չմիացած Թուրքիայի տարածքային ջրեր:
Այս մասինն հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ հունիսի 26-ին Կրասնոդարի երկրամասի ափերից դուրս է եկել Պուտինի հետ կապվող հանրահայտ Victoria
զբոսանավը, որի վերջնական նպատակակետն է ընտրվել թուրքական Բոդրում հանգստավայրը, իսկ դրանից ընդամենը մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի ափերի մոտ ֆիքսվել էր ՌԴ ղեկավարի մեկ այլ խոշոր նավի՝ Graceful-ի անակնկալ հայտնվելը, որն էլ իր հերթին սլանում է դեպի Ստամբուլ: Այս միաժամանակյա ծովային փախուստը մեծ իրարանցում է առաջացրել միջազգային մամուլում, քանի որ պաշտոնական աղբյուրները հրաժարվում են մեկնաբանել, թե ինչու են միլիոնավոր դոլարներ արժեցող այս ակտիվները շտապ կարգով էվակուացվում անվտանգ գոտիներ։
Այս տեղաշարժի ռազմավարական և անվտանգային ռիսկերն ընդգծվում են նրանով, որ Graceful զբոսանավը բաց ծովում ընթանում է ոչ թե միայնակ, այլ ռուսական ռազմական ականակրի և Voevoda պարեկային նավի հատուկ ուժեղացված ուղեկցությամբ, ինչը փաստում է արևմտյան երկրների կողմից նավի հնարավոր առգրավումը կանխելու Կրեմլի մտադրության մասին: Dossier Center կազմակերպությունն իր զեկույցներում 71 մետր երկարություն ունեցող և բացառիկ շքեղությամբ օժտված Victoria-ն ուղղակիորեն անվանել է Պուտինի Սևծովյան նավատորմի դրոշակակիր, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիա ուղևորվող նավատորմն անձնական և բարձրագույն նշանակության էլիտար սեփականություն է, որը Ռուսաստանը փորձում է քողարկել միջազգային պատժամիջոցների ֆոնին։
Թամարա Քալանթարյան