Մամուլ 3 տարի առաջ - 07:45 08-04-2023

Ի՞նչ ենթատեքստ ունի նախկին քաղաքապետի նոր նշանակումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հայաստանում վաղուց է «ավանդույթ» դարձել, որ հրաժարական ներկայացրած պաշտոնյաները հաճախ նշանակվում են երկրի ղեկավարների (նախագահ կամ վարչապետ) խորհրդական: Սակայն այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո քրեական վարույթ նախաձեռնվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ այնպիսի գործերով, որոնք առնչվում էին հենց Սարգսյանի պաշտոնավարման շրջանին:

Մասնավորաբար, մեղադրանքներ են առաջադրվել ՔՊ անդամ, Երևանի քաղաքապետարանի՝ կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ էր դիմում գրել և ազատվել աշխատանքից: Ինչ վերաբերում է Սարգսյանին, ապա այս նշանակմամբ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեսիջ հղել, որ նա «թաթախված» չէ այս ամենի մեջ, և խոսքը «համակարգային կոռուպցիայի» մասին չէ:

Նշենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ պետական մարմինների մոտ կասկած է հարուցել չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong) ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ավտոբուսների ձեռք բերման ընթացքը: Ըստ ԶԼՄ-ների, որոշակի շրջանակներում կան տեղեկություններ, որ Միացյալ Էմիրություններում բացված օֆշորային ընկերության հաշիվների վրա «Ժոնգ տոնգի» կողմից կատարվել են «անհասկանալի» փոխանցումներ. դրանք ձևակերպվել են որպես ծառայությունների մատուցում կամ նմանատիպ այլ գործարքներ: Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Թերթերից մեկը նաև գրել էր, թե «չի բացառվում, որ այս գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան»:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Սարգսյանը անցած տարի նոյեմբերին անակնկալ այց է կատարել ԱՄԷ: Թե ինչ նպատակով է եղել այդ այցը, որքանով է կապված եղել քաղաքապետի բուն գործառույթների հետ, պարզ չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է