Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:27 07-04-2023

Կանայք հաճախ են նշում, որ ամուսինը զենք ունի և սպառնում է դրանով․ Զարուհի Հովհաննիսյան

«Կանայք բոլոր երկրներում էլ խնդիրներ ունեն, քանի որ մենք դեռ ապրում ենք պատրիարխալ հասարակությունում, երբ ուժի վերահսկողության և բռնության մշակույթն արդարացվում է, սակայն տարբեր երկրներում տարբեր խնդիրներ են առաջանում՝ կապված այդ հասարակության ստերիոտիպերի հետ և այն մոտեցումների ու սովորույթների հետ, որոնք արմատացել են»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կանայք բախվում են տարբեր տիպի խտրականության ձևերի, ինչպես նաև բռնության։

«Մասնավորապես խտրականության ձևերը դրսևորվում են թե՛ աշխատավայրում, թե՛ կրթության, թե՛ մասնագիտության ընտրության ասպարեզում։ Միաժամանակ, տղա երեխայի նախապատվությունը Հայաստանում բավական տարածված երևույթներից է, երբ աղջիկ երեխան դեռ չծնված խտրականության է ենթարկվում, ինչպես նաև ընտանեկան բռնությունը, որը ևս Հայաստանում բավական տարածված ձևերից է և ունի բավական ծանր դրսևորում, ընդհուպ՝ կնասպանություն»։

Նա ընդգծեց, որ թեև վերջին տարիներին կանանց խնդիրների նկատմամբ որոշակի փոփոխություններ նկատվում են նաև պետության վերաբերմունքի տեսանկյունից, քանի որ պետությունը սկսում է ճանաչել այդ երևույթները և քայլեր ձեռնարկել այդ արատավոր երևույթների կանխարգելման և հասարակության վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ, սակայն վերջին 2-3 տարվա զարգացումներում հետընթաց է գրանցվել այն առումով, որ պատերազմները բավականաչափ սթրեսային և դրամատիկ ազդեցություն են ունենում հասարակության գիտակցության վրա, և այն բոլոր առաջընթացները, որոնք հնարավոր էր իրականացնել այս ժամանակահատվածում, հետընթաց ունեցան։

«Խոսքը նաև հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների մասին է, որովհետև պատերազմում մեծ մասամբ զոհվում են տղաները, և հասարակության մեջ միտում կար, թե տեսեք՝ որքան տղաներ են զոհվել, նրանց փոխարեն պետք է ծնվեն հենց տղաներ։ Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը, պետությունը ճանաչել է այդ խնդիրը, ընդունել կանխարգելման որոշակի քաղաքականություն, օրենքներ, և դա ցույց է տալիս հասարակությանը, որ խնդիրը ինչ-որ տեղ պատժելի է, իհարկե, ոչ այնքան, որքան մենք կցանկանայիք, բայց այն, որ ոստիկանությունը կարող է մուտք գործել ընտանիք ու բռնել բռնարարի ձեռքը, որոշակիորեն մոտեցնում է հարցի լուծմանը, բայց մենք բարձրաձայնմանը զուգահեռ նկատում ենք բռնության տեսակների ավելացում և բռնությունների աճ, որը գալիս է հասարակության մեջ առկա ագրեսիվ և խտրական վերաբերմունքից։ Ընդ որում՝ բռնության աճին զուգահեռ՝ բռնության տեսակները ստանում են էլ ավելի դաժան դրսևորումներ։ Եթե նախկինում որոշակի դրսևորումներ կային ֆիզիկական ներգործության, ապա այժմ ավելի դաժան դեպքեր են լինում, երբ կանայք դիմում են կանաց աջակցման կենտրոն՝ ունենալով լուրջ տրավմատիզացիա՝ թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանակն առումով։ Սա թերևս պայմանավորված է նրանով, որ չկա այնքան պատժելիություն, որքան կարելի էր ակնկալել, պատճառը նաև գենդերային կարծրատիպերի տարածվածությունն է, կրթական մակարդակի անբավարար լինելը։ Միաժամանակ, վերջին տարիներին, երբ պատերազմները համաշխարհային կտրվածքով դառնում են տարածվող և թույլատրելի, նաև ագրեսիան է շատանում, ինչպես նաև զենքի կիրառման հնարավորությունը»։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ կանայք վերջին տարիներին հարցումների ընթացքում հաճախ են նշում, որ ամուսինը զենք ունի և հաճախ է սպառնում դրանով։

«Սա այն մասին է, թե կանայք ինչ ճնշումների են ենթարկվում ու ինչ վախերով են ապրում։ Օրինակ, զենքի սպառնալիքը մասնավորապես․ վերջին օրերին ունենք շահառու, որը պատմում էր, որ ամուսինը իրեն պարբերաբար աթոռին էր գամում և սպառնում կտրել ոտքերը և ձեռքերը։ Այսինքն, այնպիսի տրավմաների հետ ենք առնչվում, որոնք պահի տակ եղած գործիքների խնդիր չէ, գործիքակազմը մեծանում է, և այդ գործիքակազմը դառնում է սպառնալիք ամբողջ ընտանիքի համար։ Իսկ զենքի կիրառումից կարող են ավելի ծանր հետևանքներ լինել, քան ձեռքով հարվածից, դա էլի բռնություն է, բայց հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան