«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հերքում է
Oragir.News-ի հրապարակած
հոդվածը, թե իր մայրը գոյություն չունեցող ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել:
Աննա Գրիգորյանը «Բաստիոն» հաղորդաշարի ժամանակ հայտնեց, որ դա Կապանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ է, որը հաշվապահական գործունեություն է ծավալում:
ՀՈԱԿ-ը գոյություն ունի վաղուց, իսկ Աննա Գրիգորյանի մայրն այնտեղ աշխատում է 2014 թվականից: Սխալ է ներկայացնել, թե ՀՈԱԿ–ին տրվող գումարները տրվել են իր մորը և որ վերջինիս համար հատուկ պաշտոն են ստեղծել: