Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:50-ի սահմաններում Գ․ Հասրաթյան, Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից
հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Opel»-ի վարորդն է
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում