Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:00 02-04-2026

Աննա Գրիգորյանի մայրը նշանակվել է գոյություն չունեցող ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի առանցքային գործիչներից մեկը Աննա Գրիգորյանն է։ Վերջինս թեպետ առաջին անգամ պատգամավոր է դարձել Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, սակայն պատգամավորական մանդատը Գրիգորյանին բաժին հասավ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2021-ի հունվարին, ու նա, հեռանալով իշխանական խմբակցությունից, միացավ ընդդիմությանը և իր սուր ելույթներով ու գնահատականներով այս տարիներին մշտապես քննադատում է իշխանություններին, հաճախ նաև հոգեխանգարմունքի հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Հենց Աննա Գրիգորյանի հարցից հետո էր Փաշինյանը 2025-ի մայիսի 7-ին կորցրեց ինքնատիրապետումը ու հայտարարեց, որ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվի, ապա ընդդիմադիրներին պետք է «լցնի ԱԱԾ-ի պադվալները»։

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ Աննա Գրիգորյանի մայրը՝ Գայանե Շամիրյանը, ով բնակվում և գործունեություն է ծավալում Կապանում, նշանակվել է Կապանի համայնքապետարանի կազմում գործող «Հաշվապահական ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Ըստ տեղեկությունների՝ կենտրոնը հաշվապահական ծառայություններ է մատուցում համայնքային ենթակայության հիմնարկներին, կազմում և ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ, կազմակերպում գնումների գործընթացներ, տրամադրում է կազմակերպությունների ֆինանսական և հարկային պարտավորությունների վերաբերյալ վերլուծական տեղեկանքներ։ Բացի այդ, կենտրոնը կարող է նաև վճարովի ծառայություններ մատուցել՝ հիմնադրի սահմանած պայմաններով։

Նկատենք՝ համայնքային ենթակայության այս կառույցը միայն 2022 թվականին բյուջեից ստացել է 31 միլիոն 894 հազար դրամ։ Իսկ այն հանգամանքը, որ կառույցը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավորի մայրը, կարող է ընկալվել որպես քաղաքական հովանավորչության դրսևորում։

Հ.Գ.: Ամիսներ անց Աննա Գրիգորյանը, հյուրընկալվելով Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման տաղավարում, հերքել էր լուրը՝ հայտնելով, որ խոսքը Կապանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ի մասին է, որը հաշվապահական գործունեություն է ծավալում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը