Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 20:39 04-10-2026

Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան



Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համացանցում տարածվող մի տեսանյութի, որում տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն իրեն մեղադրում է Շաքի գյուղում տեղի ունեցած հայտնի միջադեպը կանանց նկատմամբ ընտանեկան բռնության արշավի համատեքստում չդապարտելու համար:

Աննա Հակոբյանը քննում է բլոգերի տրամաբանությունը` եթե պատմության մեջ կա տուն, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կա կին, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է: Ու Հակոբյանը գալիս է այն եզրահանգման, որ տեղի ունեցածն ընտանեկան բռնության դեմ արշավի համատեքստում չէ:

Վարչապետի տիկինը մանրամասնորեն բացատրել է, որ տեղի ունեցածը ընտանեկան բռնության դեմ արշավի համատեքստում չէ։ Նա հայտարարել է նաև, որ երիտասարդի բարձրաձայնած միտքը, թե Աննա Հակոբյանը բռնության ենթարկված կանանց պաշտպանելով՝ փորձում է վերջիններիս ձայները ստանալ ու պատրաստվել 2031 թվականին վարչապետի թեկնածու առաջադրվելու համար, սխալ է, ինքը նման մտադրություն չունի:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի