Ներքին 4 տարի առաջ - 13:50 11-08-2021

ՔՊ-ն Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին:

Գևորգ Պապոյանը նախ շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցությանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Այս ընթացքում հանձնաժողովը օրենսդրական և խորհրդարանական վերահսկողության դաշտում լրջագույն և տքնաջան աշխատանք է իրականացրել: Սակայն կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, գաղափարներ, որոնք նախ պետք է ավարտենք, ինչպես նաև սկսեն ու իրագործենք, քննարկենք բազմաթիվ նոր նախագծեր, որոնք պետք է միտված լինեն մեր բնակչության բարեկեցության բարձրացմանը, մեր երկրի, մեր պետության ֆինանսական կայունության ամրապնդմանը, ֆինանսական համակարգի և ֆինանսական շուկաների հետագա կայուն զարգացմանը և այլ կարևոր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը»,- ասաց Պապոյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը