ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ժամանել է Թեհրան:
Միրզոյանը նաև
տեսանյութ է հրապարակել:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ: