Արտաքին 3 տարի առաջ - 14:15 05-04-2023

Զախարովան Թրամփի ձերբակալությունը լիբերալիզմի ճգնաժամ է որակել, Պեսկովը՝ հրաժարվել է մեկնաբանել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախքան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանք առաջադրելը վերջինիս ձերբակալությունը վկայում է լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է Sputnik ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահի ձերբակալությունը։

«Սա էլ հենց կոչվում է լիբերալիզմի ճգնաժամ։ Սա՝ այն ժամանակ, երբ համակարգը, որը հայտարարվել է որպես բացարձակ ազատ, որտեղ չկա որեւէ բան, որը կզսպեր մարդկային պոռթկումների, կրքերի արտահայտումը որևէ կերպ ավարտում է ինքն իրեն խժռելով կամ ինքն իրեն մերժելով։ Ժամանակակից աշխարհը դա կոչվում է լիբերալիզմ, որն ավարտվում է կուլ տալով կամ ժխտելով»,- հայտարարել է նա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի ձերբակալության հետ կապված իրավիճակը։ Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ Մոսկվան անթույլատրել է համարում միջամտությունը Վաշինգտոնի գործերին և նույնն էլ ակնկալում է իր գործընկերներից։

«Մենք մեզ իրավասու չենք համարում ինչ-որ կերպ միջամտել Միացյալ Նահանգների ներքին գործերին և կարծում ենք, որ ԱՄՆ-ն էլ իրավունք չունի միջամտելու մեր գործերին: Ուստի մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Թրամփի ձերբակալության վերաբերյալ հարցին։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին (2017-2021), ով մտադիր է մասնակցել նաև հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ վերջինիս փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Թրամփը ձերբակալվել էր, սակայն մեղադրանքի առաջադրումից հետո վերջինս ազատ էր արձակվել և հեռացել դատարանի շենքից։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել