Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:59 06-10-2022

Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել «Հայկական ժամանակ»-ում լույս տեսած աղմկահարույց հոդվածը

«Եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, կմեկնաբանեինք, բայց, ներողություն, «հավաստի աղբյուրին» հղումը մեր իրավասությունը չէ: Եվ, որ ամենակարևորն է, խոսքն այլ երկիր մասին է, որտեղ կան իշխանություններ, որոնք կարող են միանգամայն հանգիստ ու բաց այդ մասին խոսել», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողի խնդրանքով անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում հոկտեմբերի 4-ին հրապարակված հոդվածին, որում, վկայակոչելով «հավաստի աղբյուրին», նշված է, թե «ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ»։

Զախարովան նաև նշել էր,որ եթե Ռուսաստանի կողմից ճնշման մասին որևէ խոսք կա, ապա պետք է դիմեն ՀՀ իշխանություններին, որոնք պետք է կա՛մ հերքեն, կա՛մ հաստատեն լուրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել