Մամուլ 3 տարի առաջ - 08:31 31-03-2023

Արսեն Ջուֆալակյանի պատճառով հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը նախօրեին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում էր, թե իբր «վարչապետն առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»։ Գուցե ֆորմալ առումով այդպես է, սակայն Հանրայինում այսօր էլ շարունակվում են ընդդիմադիր Փաշինյանի կողմից ժամանակին այդքան քննադատված ավանդույթները, երբ մարդկանց աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար, եւ հարկատուներիս գրպանից հովանավորվող ալիքում գոյություն ունի սեւ ցուցակ՝ «պերսոնա նոն գրատա» անձինք՝ ի դեմս ընդդիմադիրների։

Դիցուք, տարեվերջին ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուֆալակյանին «Չքաղաքականացնել» հաղորդմանը հրավիրելու համար նախագծի հեղինակ եւ վարող Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։

Մեզ ասացին, որ վերեւներից են զանգել եւ հորդորել, որ Մուրադյանը չպետք է շարունակի վարել հաղորդումը։ Ուշագրավ է, որ Ջուլֆալակյանը երեկ անդրադարձել էր Ղազարյանի վերոնշյալ հայտարարությանը եւ անուղղակիորեն հաստատել մեր տեղեկությունը։

Նա Պետրոս Ղազարյանին հիշեցրել էր մի շարք պատմություններ, այդ թվում․ «Կարող էի հիշել ավելի թարմ՝ 2022-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ Հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը… Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից», գրել էր Ջուլֆալակյանը։ Նշենք, որ հենց դեկտեմբերին են Մուրադյանին հեռացրել հիշյալ նախագծից, որն այժմ վարում է ոմն Մհեր Խաչատրյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»