Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:38 25-03-2023

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա, այցի ժամկետների մասին հակասական տեղեկություններ կան: Թիմակիցներից ոմանք վստահեցնում են, որ մեկ շաբաթ առաջ է մեկնել, ոմանք ասում են` ավելի վաղ։
Գերմանիա մեկնելու պաշտոնական բացատրությունը բուժումն է, սակայն մերձավորները վստահեցնում են, որ լուրջ խնդիրներ չունի։ Բայց որոշել է 2 ամիս մնալ արտերկրում` հավանաբար, «հոգնել» է քաղաքական պայքարից: Մենք փորձեցինք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն նրա գրասենյակի նորանշանակ ղեկավար Բագրատ Միկոյանն անպատասխան թողեց մեր զանգերը։

Նշենք, որ դատաքննությունը, որին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, թեեւ, ըստ էության, սպառված է եւ մտել է փակուղի, բայց երկարատեւ ընդմիջումներով դեռ շարունակվում է: Վերջին նիստը կայացել է մարտի սկզբին, սակայն հունվարի 31-ից հետո Քոչարյանը ոչ մի նիստի չի մասնակցել` առողջական խնդիրների պատճառաբանությամբ: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 18-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր