Ներքին 3 տարի առաջ - 19:17 27-03-2023

Վիրահատությունը ճիշտ արված չէ. ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնել Գերմանիա

Ալեն Սիմոնյանն աշխատանքնային այցով Գերմանիայում է, որի մասին արդեն իսկ տեղեկացրել էինք օրեր առաջ։ Քիչ առաջ էլ կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ճաշելիս՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Մնացականյանի հետ։



Բանն այն է, որ Սիմոնյանը մեկ շաբաթ էլ չկա, որ ենթարկվել է վիրահատության․ արմունկն էր փշրվել։

Առողջական վիճակի մասին մանրամասներ մեզ հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ով տեղեկացրեց, որ այսօր ԱԺ նախագահը աշխատանքնային այցով մեկնել է Գերմանիա. «Ինքնազգացողությունը լավ է, արդեն տանն է, վիրահատական միջամտություն արդեն արվել է»։

Հասկանալու համար, թե փշրվածքները քանի՞ օրում են սովորաբար լավանում, և արդյո՞ք վերջնական կազդուրված վիճակում է մեկնել Գերմանիա Սիմոնյանը, զրուցեցինք ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ Վաչագան Այվազյանի հեզ, ով Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Կկպչի, թե չի կպչի, դա այդքան էական չէ, առաջին մեկ շաբաթվա ընթացքում պետք է դա լինի, իհարկե, ռենտգենից երևում է, որ վիրահատությունն այնքան էլ լավ արված չէ։ Պետք է վիրահատությունից հետո սպասել մեկ շաբաթ, որ վերջնական կազդուրվի»։



Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին մոտ կանգնած աղբյուրները Oragir.News-ին հայտնել էին, որ Սիմոնյանը ընկել էր տան դիմաց վազելիս։ Նրա արմունկն է փշրվել, որի հաջորդ օրը նրան բավականին բարդ վիրահատություն էր սպասվում։ Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլի հայտնել էր, որ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը լավ է, սակայն վիրահատությունը դեռ չի սկսվել։

Իսկ MediaHub-ը տեղեկություն տարածեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Նաիրի ԲԿ-ում է, նրան տանում էին ռենտգեն հետազոտության:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում