Հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող․ ՊՆ
copy image url

Հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող․ ՊՆ

Ներքին 2 տարի առաջ - 19:42 22-03-2023
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ամենից շատ դիտված