Ներքին 3 տարի առաջ - 16:55 14-03-2023

Վարդան Թադևոսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝

Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։