Ներքին 3 տարի առաջ - 14:46 08-03-2023

Դատարանը մերժել է ոստիկանության հայցը. զոհված Մխիթար Գալեյանի հայրը չի տուգանվի

ՀՀ վարչական դատարանը մերժել է 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջը։

Դատարանը որոշումը հրապարակել է երեկ՝ մարտի 7–ին։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

Նշենք, որ հայցը վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածին (Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։ Այն պատժվում է տուգանքով՝ աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները բիրտ ուժ կիրառելով տասնյակ ծնողների բերման էին ենթարկել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ