Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:26 05-03-2023

Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում»․ Գևորգ Դանիելյան


Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում», արդյո՞ք սա սոսկ լրագրողների անփութության արդյունք է, ինչո՞ւ ենք անհարկի նվազեցնում առանձնակի ծանր հանցագործության նշանակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը:

«Խորապես ցավակցում եմ միջազգային ահաբեկչության արդյունքում Արցախ պետության երեք ոստիկանության սպաների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի, Արարատ Գասպարյանի մերձավորներին։ Բայց մեր պատասխանը պետք է միայն ցավակցական խոսքը չլինի, սա անգամ պատասխան էլ չէ։

Հ.Գ. Ինչո՞ւ է միջազգային ահաբեկչությունը որակվել իբրև «դիվերսիոն ներթափանցում», արդյո՞ք սա սոսկ լրագրողների անփութության արդյունք է, ինչո՞ւ ենք անհարկի նվազեցնում առանձնակի ծանր հանցագործության նշանակությունը։ Չէ որ թշնամին էլ, օգտվելով այսպիսի անհամարժեք որակումներից, իրեն բնորոշ նենգությամբ փորձում է այն իբր զենքի ապօրինի տեղափոխման կանխում գնահատել։ Ի դեպ, Արցախին զենք չմատակարարելն է հենց ապօրինություն ...»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»