Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 12:37 07-11-2021

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը ներթափանցում է ուղեղի բջիջներ

Գիտնականները պարզել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում մարդու ուղեղի վրա։ Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, հաղորդել Է NBC News-ը:

Հետազոտությունն իրականացվել է Կալիֆորնիայի պրիմատների հետազոտական ​​ազգային կենտրոնի (ԱՄՆ) և Տորոնտոյի (Կանադա) Ռոթմանի հետազոտական ​​ինստիտուտի գիտնականների կողմից:

Ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, վիրուսը հեշտությամբ կարող է ուղեղ ներթափանցել մարդու քթի միջոցով: Այն ներխուժում է ուղեղի բջիջներ և այդպիսով, հավանաբար, հանգեցնում է երկարատև նյարդաբանական ախտանիշների, ինչպիսիք են մտածողության և հիշողության հետ կապված խնդիրներ:

Այժմ ռեզուս կապիկների դիտարկումները ցույց են տվել, որ նրանց մոտ ուղեղի նեյրոնների վնասման ախտանիշները հայտնվում են վարակվելուց յոթ օր անց: Ավելին, սա ավելի հաճախ նկատելի է շաքարախտով հիվանդ ծեր կենդանիների մոտ։

Գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսն ուղղակիորեն ախտահարում է ուղեղի նեյրոնները՝ պոտենցիալ պատասխանելով այն հարցին, թե ինչու են որոշ մարդիկ տառապում մի շարք ախտանիշներով իրենց առաջնային COVID-19 հիվանդությունը հաղթահարելուց հետո:

Գիտնականները նաև պարզել են, որ մարդու իմունային համակարգը չի արձագանքում կորոնավիրուսի մասնիկներին, երբ դրանք գտնվում են ուղեղի նեյրոններում, քանի որ նեյրոններն ապահովում են մարդու ուղեղի բնականոն գործունեությունը։

Հետազոտողներն ընդգծելլ են, որ քանի որ իմունային համակարգը չի պայքարում ուղեղում կորոնավիրուսի դեմ, դա բարդացնում է բուժումը։

Գիտնականները նաև հակամարմին են հայտնաբերել, որն ունակ է դիմակայել տարբեր կորոնավիրուսային վարակների։ Գիտնականները վերլուծել են 2000-ականների սկզբին սկզբնական SARS-CoV-1 վիրուսով վարակված հիվանդի և COVID-19-ով հիվանդի արյունը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան