Մամուլ 3 տարի առաջ - 08:04 28-02-2023

Սիսիանում մրցակիցների միջև առճակատումը սրվում է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Մինչ կմեկնարկի մարտի 26-ի Սիսիանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, մրցակիցների միջեւ առճակատումը սրվում է։ 3 թեկնածու է առաջադրվել․ իշխող ՔՊ-ն՝ համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանով, ՀՀԿ-ն՝ Սիսիանի էլցանցերի պետ Ջիվան Մարգարյանով, ՔՈ-ն՝ Ավագ Ասատրյանով։ Իշխանությունը քրտնաջան աշխատում է, որ նախորդ անգամվա վիճակը չկրկնվի՝ ՔՊ-ն հաղթի։ Սակայն տեղեկացանք, որ ՀՀԿ-ի թեկնածուն որոշել է վա-բանկ գնալ ու սրել մրցակցությունը։ Օրերս էլցանցը դադարեցրել է համայնքապետարանի բնակարանային կոմունալ վարչության ենթակայության հիմնարկներից շատերի հոսանքամատակարարումը՝ պարտքերի պատճառով։

Կոմունալի վարչության պետ Դավիթ Մարգարյանը ՔՊ թեկնածուի ընտրարշավը ղեկավարող Կարեն Համբարձումյանի մտերիմն է, որն աշխատում է Հակոբջանյանի օգտին։ Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, որ միայն նման քայլերով է հնարավոր պայքարը դիտարժան դարձնել։ Սակայն սիսիանցիները սպասում են նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի որոշմանը՝ ում կաջակցի նա, նժարն այդ թեկնածուի օգտին էլ կծանրանա։ Սարգսյանը, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, դեռ չի հայտնել, թե ում է աջակցելու։

2022-ի սեպտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժից «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած Արա Զաքարյանը, ով երրորդ արդյունքն էր գրանցել, ըստ Սիսիանից ստացված տեղեկությունների, դարձել է Կարեն Համբարձումյանին պատկանող ավազի հանքի փայատեր եւ հրաժարվել է մասնակցել այս ընտրություններին, Արման Բաբաջանյանի միակ ավագանու անդամը՝ ուսուցչուհի Նախշուն Յազուլյանը, հանգրվանել է ՔՊ ցուցակում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»