Մամուլ 3 տարի առաջ - 08:37 30-05-2023

ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը:

Պարզ ասած՝ ԱԺ նախագահի գործառույթներ են ստանձնել։ Իսկ վերջին միջադեպից հետո պարզ դարձավ, որ այս խումբն այլեւս բացահայտ է պայքարում Ալեն Սիմոնյանի դեմ։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողները քննարկում էին խորհրդարանի վերջին միջադեպը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ Հովիկ Աղազարյանի միջեւ: Իշխանական պատգամավորը տեղադրել էր հենց այն դրվագը, որտեղ լրագրողներից մեկն ԱԺ նախագահի հասցեին տհաճ բնորոշում է տալիս, իսկ հետո իշխանական ազդեցության տակ գտնվող ֆեյք էջերով շարունակել են թեման՝ փորձելով հնարավորինս լայն տարածել լրագրողի խոսքը։

Ու թեեւ Հովհաննիսյանը կոչ էր արել ԱԺ աշխատակազմին՝ գնահատական տալ կադրում երեւացող լրագրողների պահվածքին` նրանց հավատարմագրելիս, սակայն աշխատակազմում ճշգրիտ հասկացել են նրա իրական մտադրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»