Արտաքին 1 ամիս առաջ - 07:14 17-09-2026

Իրանի հետ առճակատումը կմտնի որ փուլ․ Վենս

Առաջիկայում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ առճակատումը կթեժանա և կմտնի նոր փուլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես հայտնում է New York Post պարբերականը։

«Ապագան կանխագուշակել չենք կարող, սակայն կարծում եմ, որ նախագահը ճիշտ է։ Մի քանի ամսից դիմակայությունը կբարձրանա բացարձակապես նոր մակարդակի վրա»,- ասել է Վենսը։

Նա նաեւ ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի եւ բանակի ոչնչացումը ավարտված է։ Հաջորդիվ պետք է արվի այնպես, որ այդ ոլորտում Թեհրանը չկարողանա իր կարողությունները վերականգնել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի