Երևանի ավագանին այսօր՝ փետրվարի 14-ի նիստում մայրաքաղաքի երեք փողոցների անվանակոչման երեք որոշում կայացրեց:
Մասնավորապես, ավագանու որոշումներով Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն անվանակոչվեց դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ, Նորքի 7-րդ փողոցը՝ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն անվանակոչվեց դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ: