Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 20:38 26-07-2023

Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին․ այսօր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է

Պարզ ու պատկերավոր, բնական ու գեղեցիկ նկարագրություններով են առանձնանում Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները։ Նա ունի ինքնատիպ գրելաոճ, մեծ սեր բնության հանդեպ՝ համոզիչ կերպարների և մարդ-բնություն գեղարվեստական մարմնավորմամբ։

«Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»,- նրա մասին գրել է գրականագետ Հրանտ Թամրազյանը։

Այսօր հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի հիմնադիր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է։

Տարօրինակ է, բայց Վախթանգ Անանյանը տեղ չունի դպրոցական դասագրքերում, այնինչ նրա գրականությունը մեր հայրենիքի աշխարհագրության, կենդանական ու բուսական աշխարհի մի հսկայական հանրագիտարան է։



Վախթանգ Անանյանը իր ողջ էությամբ զգում էր բնությունն ու հայրենի բնաշխարհը, և դա ամենևին պատահական չէր, քանի որ իր իսկ բնորոշմամբ, իր առաջին մկրտությունն անձրևով էր ստացել․ «Ասում են, ես անձրևի տակ եմ ծնվել և, երբ աշխարհ եկա՝ առաջին ձայները, որ լսեցի՝ ամպի գոռոցն էր և անձրևի շռնդալի թմբկահարությունը: Գոռգոռում են ամպերը, կայծակը խփում է դիմացի ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ՝ հազար տեղից կարկատած մեր վրանում:

Դա օգոստոսն էր, բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում: Առանց մորս համաձայնությունը հարցնելու, շալը կապել են նրա մեջքից, ինձ խանձարուրով գցել մեջը:

Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը: Քայլել է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար...»։

Ծանր է անցել Անանյանի մանկությունը, դեռ մանուկ, բայց արդեն կիսում էր ընտանիքի հոգսը, փայտ կոտրում, անասուններին անտառ հասցնում, հունձք անում․․․ Բայց զարմանալիորեն սա տառապանք չէր մանկան համար, այլ միջոց՝ սերտորեն կապվելու հայրենի բնաշխարհին՝ դառնալով նրա մասնիկը։

Հայ գրականության մեջ նա մի նոր էջ բացեց իր որսորդական պատմվածքներով։



Վախթանգ Անանյանի կենսագրությունից հետաքրքրական է նրա և Ժան Պոլ Սարտրի հանդիպումը։ Սրատրը, որ հետաքրքրված էր Խորհրդային Միությամբ և հաճախ էր այցելում, եղել է նաև Հայաստանում։ Աշխարհահռչակ գրողին դիմավորելու և Հայաստանին ծանոթացնելու պատվին արժանացել էր հենց Վախթանգ Անանյանը։

Հյուրերին դիմավորում և անմիջապես ուղեկցում են չքանղ Սևան՝ վայելելու բնապատկերն ու անուշահամ իշխանը։ Խնջույքն իր շարունակությունն է ունենում Անանյանի՝ Երևանից քիչ հեռու՝ Լուսակերտում գտնվող առանձնատանը։

Պատմում են՝ այցելությունը Հայաստան և հատկապես որսորդական պատմությունների մեծ սիրահար Վախթանգ Անանյանի հետ հանդիպումը շատ ծանր է նստում Սարտրի վրա։ Գրողի՝ բարձրաճաշակ կերակուրների սովոր ստամոքսը չի դիմանում հայկական խորովածին։ Պատմում են՝ Սարտրի հայաստանյան շրջագայությունն ավարտվում է հիվանդանոցում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ