Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:40 01-02-2023

Էդ չինովնիկը, որ որոշել է շուկան փակել, թող բերի իր վարձատրության մի մասը տա, ես էլ կասեմ՝ հալալ ա ղեկավարությանը․ տոնավաճառի աշխատակից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառը փակելու որոշման դեմ:

Լրագրողների հետ զրույցում «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկն ասաց, որ այլ տարբերակ չունեն, որ ուրիշ աշխատանք գտնեն․ ո՞նց անի, որ ընտանիքը սոված չմնա։

«Էդ չինովնիկը, որ որոշել է շուկան փակել, թող բերի իր վարձատրության մի մասը տա, ես էս մեկ ամիսը ընտանիքս կերակրեմ, ծնողներիս առողջականի հարցը լուծեմ, ես էլ կասեմ՝ հալալ ա ղեկավարությանը։ Մտածեք, նոր արեք, խնդրում եմ, ոչ թե խոսեք, նոր մտածեք։ Ճիշտ է, խախտումներ արձանագրել են, մենք ընդունում ենք. ամեն ինչ լուծել ենք, հիմնական խնդիրը, որ բռնում են, ծխատարերի հարցն ա, բայց դրանք էլ են լուծվող․․․ 5 օր ա ծնողիս ճնշումը բարձր ա, շտապօգնություն եմ կանչել, մտահոգ ա, որ իր տղան 8 անձի համար է աշխատում, բա հիմա ինչ ա անելու»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը