Մամուլ 3 տարի առաջ - 08:14 26-01-2023

Սիսիանում ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Գարնանը Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են առավել ցավոտ լինել իշխանության համար։ Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով նախկինում ղեկավարել է համայնքը, մտադիր է առաջադրվել, այլ ոչ թե աջակցել որեւէ մեկին, ինչպես արեց վերջին ընտրությունների ժամանակ։ Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգսյանն ակտիվ բանակցությունների մեջ է ընդդիմադիր տարբեր շրջանակների հետ եւ ուժերը ծանրութեթեւ անելուց հետո կհայտարարի իր առաջադրման մասին: Եթե չկարողանա բավարար կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ, ըստ ամենայնի, հանդես կգան այլ թեկնածուով։ Իսկ ՔՊ-ի թեկնածուն նույնն է՝ այս անգամ էլ իշխող ուժի ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի ԺՊ Արմեն Հակոբջանյանը, ով նախորդ ընտրություններին չկարողացավ 50+1 հավաքել, իսկ ավագանի անցած ուժերի միջեւ էլ կոալիցիա չկազմվեց, որ նա ստանձներ համայնքի ղեկավարումը, ինչի պատճառով էլ գնացին նոր ընտրությունների:

Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։ Նախորդ անգամվա պես, իշխանության թեկնածուի ընտրարշավի պատասխանատու է նշանակված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով լինելու է ՔՊ թեկնածուի շտաբի պետը։ Նիկոլ Փաշինյանը խիստ է դրել հարցը, եւ ասում են, որ Համբարձումյանը կաշվից դուրս է գալիս, որ իր ազգական Հակոբջանյանն այս անգամ հաղթի։

Մեզ ասացին նաեւ, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը հնարավոր է այս անգամ չառաջադրվի, նրա եւ ՔՊ-ի էլեկտորատները գրեթե խաչվում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը