Ներքին 3 տարի առաջ - 18:26 24-01-2023

Աշխարհում չկա պետություն, որտեղ իշխանությունը լիարժեքորեն կատարում է իր վրա դրած ֆունկցիաները․ Աղազարյան

Անհիմն են մեղադրանքները, թե 2 ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով՝ իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Արցախի շրջափակումից ու 15 զինծառայողների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններին։

«Այդ գործընթացները սկսվել է ամիսներ առաջ և երկրում ողբերգական ու ցավալի դեպքերի հետ կապելը տեղին չէ։ Պարզապես հիմա այդ գործընթացները հասել են իրենց տրամաբանական ավարտին։

Միաժամանակ, ուզում եմ ասել, որ պետական ցանկացած ինստիտուտ պարտավոր է իրականացնել սահմանադրությամբ իրենց վրա դրած պարտականությունները»։

Անդրադառնալով քննադատություններին, թե իշխանությունները կարևոր գործերը թողած զբաղված են հետապնդումներով՝ Աղազարյանն ասաց, որ եթե անգամ ինչ -որ ժամանակ գա, ու Արցախի անկախությունը բոլորը ճանաչեն, և երբ այդ ժամանակ վարչապետը որոշ գեներալների ու պետական պաշտոնյաների պարգևներ հանձնի, էլի մեր ընդդիմախոսների մեջ կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե Կարսը, Արդահանը, Սուրմալուն թուրքերի լծի տակ ճռռում են, իսկ ինքն էստեղ մեդալներ է բաժանում։ Եթե նման խոսակցություններին տուրք տանք, պիտի չաշխատենք։

«Ամեն դեպքում, ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունն էլ պետք է կատարի իր առջև դրված խնդիրները, հետևաբար տուրք տալ էդպիսի խոսակցություններին չենք կարող»։

Դիտարկմանը, թե արդյոք իշխանությունները մնացած բոլոր գործառույթները լիարժեքորեն կատարում են, նա պատասխանեց, որ աշխարհում չկա որևէ պետություն, որտեղ իշխանությունը լիարժեքորեն կատարում է իր վրա դրած ֆունկցիաները։

«Մենք էլ բացառություն չենք, գուցե մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց բնականաբար լիարժեքորեն չենք կատարում մեր ֆունկցիաները՝ պայմանավորված տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից, բայց մեր աշխատանքի գնահատողը ընտրող է հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի