Մամուլ 3 տարի առաջ - 08:15 17-01-2023

Արցախի նախագահտ Ռուբեն Վարդանյանին ազատելով՝ փորձում է շահել Փաշինյանի սիրտը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած օրերին Արցախի ներքաղաքական զարգացումները դրամատիկ ընթացք ստացան, խոսվում էր պետնախարարի, նախագահի հրաժարականի մասին, սակայն երեկ ազատվեց ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ինչը եւս տեղավորվում է Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերությունների տիրույթում եւ դրա հետեւանքն է։ ԱՀ նախագահը փորձում է իր հավատարմությունը հայտնել Փաշինյանին եւ վստահեցնել, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկում է։

Բանն այն է, որ Աշոտ Հակոբջանյանը Վարդանյանի մտերիմն է։ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը Վարդանյանի խորհրդական, գործարար Արման Հակոբջանյանի հորեղբորորդին է։ Ու չնայած Արցախի քաղաքական շրջանակները կանխել են Վարդանյանի հրաժարականը, որը, ըստ լուրերի, պարտադրվել էր Հայաստանից, սակայն այս պաշտոնանկությամբ Արայիկ Հարությունյանը փորձում է շահել Փաշինյանի սիրտը եւ հավաստիացնել, որ Վարդանյանը կզրկվի մյուս լծակներից եւս, եթե լոյալություն չդրսեւորի ՀՀ իշխանությունների հանդեպ։ Իսկ ԱԱԾ նորանշանակ տնօրենը Հարությունյանի ամենամտերիմ ընկերներից մեկն է՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը (մականունը՝ Չոլկա), որին երկու շաբաթ առաջ Վիտալի Բալասանյանի փոխարեն ԱԽ քարտուղար էր նշանակել։

Մինչ այդ Մելքումյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Իսկ Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել Սամվել Շահրամանյանը, ում արցախցիները որպես պետականամետ գործիչ են բնութագրում։ Նա 2018-20 թթ․ եղել է ԱԱԾ տնօրեն ու, ասում են, չի կատարել հեղափոխական իշխանությունների կամայական հրամանները՝ գերադասելով ներքին կայունության պահպանումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է