Ներքին 3 տարի առաջ - 23:23 16-01-2023

Հարավային Կովկասի այս մեծ խաղում բոլորը իրենց շահերը փորձում են իրացնել Արցախի կամ Հայաստանի հաշվին․ Հարությունյան

Այսօր Ադրբեջանը Արցախի նկատմամբ իրականացնում է ցեղասպանական գործունեություն։ Այս մասին հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Այն, որ մենք Արցախում ստեղծված գործողությունը ներկայացնում ենք որպես հումանիար աղետ, դա ընդամենը հետևանքն է, բայց իրականում շրջափակումը դա ռազմական գործողություն է, շրջափակումը պատերազմական գործիքակազմի զինանոցից է»,- ասաց Հարությունյանը և ավելացրեց, որ իրերը պետք է իրենց անունով կոչել։

Արձագանքելով Ղազարյանի այն պնդմանը, որ հաճախ Ադրբեջանն ասում է, որ աշխարհը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, Հարությունյանն ասաց, որ նման պաշտոնական փաստաթուղթ չկա, և չի կարող լինել գեթ մի օրինակ։

«Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դա չի ճանաչել։ Եթե չկա փաստաթուղթ, ես էլ կարող եմ ասել, որ աշխարհի մյուս կեսն էլ ասում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը ասաց, որ եթե աշխարհը գտնում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գերակա է այս հարցում նախ այդքան տարի բանակցություններ չէին ընթանա, և այդ բանակցություններում հիմքում չէին լինի Մադրիդյան սկզբունքները։

Խոսելով դաշնակիցներից՝ Հարությունյանն ասաց․ «Մենք պետք է արձանագրենք, որ Հարավային Կովկասում այն մեծ խաղը, որ տեղի է ունենում հիմա, այդ խաղում մասնակիցներից բոլորը իրենց շահերը փորձում են իրացնել Արցախի կամ Հայաստանի հաշվին, սա իրողություն է, և դրա համար էլ ասում եմ, որ մենք դաշնակից չունենք այնպիսին, ինչպիսին կուզենայինք ունենալ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ