Սպորտ 3 տարի առաջ - 22:00 16-01-2023

Ժամանակակից մարզիչ է, կարողանում է խաղային ձեռագիր ստեղծել․ Արթուր Ոսկանյանը՝ Ալեքսանդր Պետրակովի մասին

Ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

Մարզչական նշանակման մասին Oragir.News-ը պարզել է Հայաստանի երիտասարդական, ինչպես նաև տարբեր տարիքային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ, փորձառու մասնագետ Արթուր Ոսկանյանի կարծիքը․

«Բազմիցս ասել եմ, որ կողմ եմ՝ հայ մարզիչ գլխավորի Հայաստանի հավաքականը։

Պետրակովի պարագայում խոսքը լավ մասնագետի մասին է։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ նա հետխորհրդային երկրից է․ այդ հանգամանքին լավ եմ վերաբերվում։

Ես Պետրակովին ճանաչել եմ 2016 թվականից, երբ Հայաստանի և Ուկրաինայի Մ17 հավաքականները Բելառուսում մրցաշարի են մասնակցել, որում, ի դեպ, հաղթել են հենց ուկրաինացիները։ Մշտպես հետևել եմ Պետրակովի գլխավորած տարբեր տարիքային հավաքականներին, իհարկե նաև գլխավոր հավաքականին, որը Հայաստանի ազգային թիմի հետ Ազգերի լիգայում միևնույն խմբում էր։

Նա ֆիզիկապես լավ թիմ է կառուցում, որը գրոհում է արագ տեմպով, նաև հաջող է վերահսկում գնդակի տեղաշարժը։ Պատահական չէր փայլուն արդյունքը՝ 2019 թվականին մինչև 20 տարեկանների հավաքականով աշխարհի չեմպիոն դառնալը։ Նրա գլխավորած հավաքականները ցանկացած մրցակցի դեմ ի զորու էին հավասարը հավասարի նման պայքարել։ Պետրակովը հաջողությամբ մարզում էր նաև Ուկրաինայի ազգային հավաքականը, որը շատ մոտ էր Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելուն․ փլեյ-օֆֆ փուլում, ըստ իս, ուկրաինացիներն ավելի արժանի էին հաղթելուն, քան Ուելսի հավաքականը»։

Պետրակովը, ինչպես Ոսկանյանը, մարզել է տարբեր տարիքային հավաքականներ, ապա՝ ազգային ընտրանին։ Արթուր Ոսկանյանն այդ հանգամանքին դրական է վերաբերվում․

«Շատ կարևոր է, որ նա անցել է գրեթե բոլոր փուլերով։ Դա շատ լավ է․ այսինքն նա պատկերացնում է յուրքանչյուր տարիքային ֆուտբոլիստի պոտենցիալը, անելիքները, ուժեղ կողմերը։ Նա երբ գլխավորեց ազգային հավաքականը, հրավիրեց նաև այն ֆուտբոլիստներին, որոնց հետ նախկինում աշխատել է։ Մարզիչը պետք է պատկերացում ունենա եկող սերնդի մասին»։

«Ալեքսանդր Պետրակովը ժամանակակից մարզիչ է, կարողանում է խաղային ձեռագիր ստեղծել։ Թե ինչպես կդրսևորի իրեն, միայն ժամանակը և անցկացրած հանդիպումները ցույց կտան։ Առհասարակ, մարզիչը, որ երկրում աշխատում է, պետք է հոգեբանորեն մտնի այդ երկրի փիլիսոփայության մեջ։ Այսքան ժամանակ դա հաջողվել է միայն Յան Պորտերֆիլդին, ում գլխավորությամբ ես խաղացել եմ։

Պետք է հաջողություն մաղթենք նոր գլխավոր մարզչին և աջակցնենք հատկապես առաջին կարևորագույն խաղում․ Թուրքիայի հավաքականի հետ տնային հանդիպումը մեծ նշանակություն ունի բոլորիս համար»,- եզրափակեց Ոսկանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ