Արտաքին 3 տարի առաջ - 13:00 16-01-2023

Պոլսահայ համայնքում սկանդալ է հասունացել. պատրիարքարանը եկեղեցու շարքերից հեռացրել է համայնքի անդամների մեկին

Պոսլո Հայոց պատրիարքարան բանադրել է (հեռացնել եկեղեցու շարքերից) պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին: Ինչպես փոխանցում է Ermeni Haber գործակալությունը, պատրիարքարանի որոշումը աղմուկ է բարձրացրել համայնքում, քանի որ նման որոշում եկեղեցին չէր կայացրել իր համայնքի անդամների վերաբերյալ ավելի քան մեկ դար:

Հաղորդվում է, որ պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի՝ հայ առաքելական եկեղեցուն անդամակցելը կասեցնելու որոշման պատճառը եղել է սոցիալական ցանցերում պատրիարքարանի ու դրա ղեկավար հոգևորականների հասցեին նրա արած գրառումները: Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվում է, որ Գագաչյանին 1 շաբաթ ժամանակ է տրվել սոցմեդիայում պատրիարքի ու եկեղեցու մյուս ծառայողների մասին գրառումները դադարեցնելու, եղածները ջնջելու և ապաշխարելու համար:

Այնուհետև այդ ժամանակը երկարացվել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սակայն Գագաչյանը շարունակել է գործել նույն կերպ։

«Հանրությանը հայտնում ենք, որ սկսյալ հունվարի 14-ից նրա կապերն այլևս խզված են հայ եկեղեցու հետ»,- ասված է պատրիարքոարանի հայտարարությունում:

Իրադարձությունները, սակայն, այսքանով չեն վերջացել: Գագաչյանն այդ թեմայով հարցազրույց է տվել թուրքական առաջատար «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքին: Նա պնդել է, որ պարտիարքարանի որոշումն իր համար անակնկալ է եղել, քանի որ դրանից առաջ պատրիարքը իրեն հրավիրել էր իր մոտ, նրանք զրուցել ու համաձայնության էին եկել: Ըստ Գագաչյանի՝ նրանք պայմանավորվել էին, որ ինքը կջնջի գրառումներն ու այսուհետև խնդիրների մասին կասի ուղիղ պատրիարքին: (Ըստ տեղեկությունների՝ Գագաչյանը չի ջնջել գրառումները): «Բանադրման որոշումը կարդալիս շատ զարմացա: Թուրքիայի պատրիարքությունը այդ բանն անելու իրավունքը չունի: Իմ խնդիրը եկեղեցին չէ, անձերն են: Ինձ ուղարկած որոշման տակ ստորագրած բոլոր անձանց դատի եմ տալու»,- ասել է Գագաչյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին