Արտաքին 3 տարի առաջ - 22:50 11-01-2023

Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության համար: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության ամենակարևոր գործակալներից մեկը: Նա ձերբակալվել է հակահետախուզության երկար ու բազմափուլ գործողություններից հետո:

Իրանական հետախուզությունը նշում է, որ Աքբարիին հասանելի են եղել Իրանի որոշ գաղտնի տվյալներ, նա բազմիցս փոխանցել է դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ բրիտանական հետախուզական ծառայություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ Աքբարիի հավաքագրումը սկսվել է, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։

Նախարարության տվյալներով՝ նա «զրույց» է ունեցել բրիտանական դեսպանատան հետախուզական գործակալների հետ, որից հետո Եվրոպա անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է բրիտանական հետախուզության լիիրավ անդամ։

Իրանական գերատեսչությունը հավելել է, որ մեղադրյալի նկատմամբ քրեական գործի հարուցումից և մեղադրական եզրակացությունից հետո գործը տեղափոխվել է դատարան և նիստը կայացել է մեղադրյալի պաշտպանի ներկայությամբ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին