ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը․ ԼՂ ժողովուրդը պետք է Ադրբեջանի իշխանությունների հետ հաղորդակցության մեջ լինի. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:04 10-01-2023
Փաստն այն է, որ այսօր էլ և երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է Ադրբեջանի մաս։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, գուցե նաև, այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված ու մենք կարող ենք նաև չնկատելու տալ, դա մի մոտեցում է եղել, որի մասին մենք պետք է մտածենք», - ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականությունը, խոսույթը, ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են և դա իր հետ բերել է հետևանքներ:

«Այն, որ մենք Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂ ինքնավար մարզի ու Հայաստանի Հանրապետության վերամիավորման մասին Գերագույն խորհրդի ու Ազգային խորհրդի համատեղ որոշմանն ու դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե ԼՂ անկախության հռչակման մասին, ու 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներով մենք ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ ապագայում տեղի ունենալիք հանարաքվեով, ինչով, փաստորեն, հերքել ենք 1995 թվականի դեկտեմբերի հանրաքվեն։ Այդ ամեն ինչը դրա արտահայտությունն է: Որովհետև եթե 2007 թվականի հանրաքվեն չի որոշել ոչ մի կարգավիճակ, հետևաբար, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղը մեր ընկալմամբ, մեր պետական քաղաքականության տրամաբանության մեջ», - նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այսօր իրենց քաղաքականությունն այնպիսին է, որ աջակցեն՝ ԼՂ ժողովուրդը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում:

«Դեռևս 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը և ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի, ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս համատեքստում պետք է որոշվի հարցը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»