Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:19 18-06-2024

Անընդհատ ճնշում ենք մարդկանց. համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը նշել է՝ պետք է ամեն ինչ անել, որ մարզերում կյանքն ավելի ազատ և հետաքրքիր լինի։

«Շատ երիտասարդներ կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում մարզեր՝ բնակվելու, այդ թվում այն պատճառով, որ համայնքի ճնշումը մեծ է, ինչքան համայնքը փոքր է, ճնշումն ավելի մեծ է»,- ասել է Փաշինյանը։

«Մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ գույնի շոր հագնի, որովհետև գյուղական, մարզային համայնքներում կարող են ասել․ «Վա՜յ, էս ինչ շոր ես հագել, մազդ խի՞ ես սենց կտրել, ամոթա, էտ կոշիկդ մի հագի»։ Մարդն ուզում ա ազատ ապրի, հագնի էն շորը, որն ուզում է, բայց կան ավանդույթներ, համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ։ Բայց էսօրվա երիտասարդն էն չի, որ ասի թաղի մեծերն ասեն, ես էլ տրեխները հագնեմ, գնամ փողոց, ոչ մեկ չի ուզում»,- նշել է նա՝ հավելեով, որ սրճարաներ չկան, որ երկու ընկերուհի գնան նստեն մի հարց քննարկեն, դրա համար խնդիր են դրել երիտասարդական կենտրոններ՝ լոֆտեր բացեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին