Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:51 27-12-2022

Ոստիկանները բացահայտել են Հացավան գյուղում տեղի ունեցած դանակահարությունը

Ոստիկանության Կոտայքի բաժինը դեկտեմբերի 26-ին, ժամը 01.40-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բալահովիտցի երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքից:

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հացավան գյուղի անասնաֆերմայի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Աբովյան քաղաքի 50-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 26-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ