Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:42 24-12-2022

Թշնամու հետ խաղաղության պայմանագիր չեն կնքում. հարցում

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկությունները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակության պայմանագիր։ Այս մասին օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի։ Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահամանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիների իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։ Ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցվել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել։ Ասեմ, որ այդ առաջարկները ներառում են նաև ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ բույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը և նրա զորքերը պետք է ետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասել էր նա։

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ կարծիք ունեն՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կկնքվի՞, թե՞՝ ոչ, և ի՞նչ կետեր կընդգրկի այդ պայմանագիրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան