Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:52 22-12-2022

Դավթաշենում տատիկը 70 հազար դոլարը պատահաբար աղբամանն է նետել. այն հայտնաբերվել է թափառականի մոտ

Օրերս ուշագրավ դեպք է եղել Երևան քաղաքում: 70 տարեկան տատիկը զանգահարել է իրավապահներին և հայտնել, որ Դավթաշեն վարչական շրջանի աղբամաներից մեկում սխալմամբ աղբի հետ թափել է իր 70 հազար դոլարը: Տատիկը իրավապահներին հստակ մատնանշել է, թե կոնկրետ որ փողոցի, որ վայրում է գցել աղբը․ գրում է armlur.am-ը:

Իրավապահները կնոջ ահազանգին ընթացք են տվել, գնացել են նրա բնակարան, զրուցել են նրա հետ և նրա այդ հայտարարությանը խիստ կասկածանքով են վերաբերվել, սակայն զբաղվել են կնոջ ահազանգով:

Ավելի ուշ, ստուգել են Դավիթաշեն վարչական շրջանի աղբամանը և տեսել են, որ այնտեղ գումար չկա: Որոշ ժամանակ անց ստուգվել են աղբամանի տարածքում գտնվող տեսախցիկներ: Տեսախցիկների ստուգման ընթացքում նկատել են մի տղամարդու, որը մոտեցել է աղբամանին և փնտրել է ուտելիք և հագուստ, որից հետո աղբամանից հանել է մի տոպրակ և հեռացել: Ոստիկանություն դիմած տատիկը հետաքննիչներին հայտնել է, որ հենց այդ տոպրակի մեջ էլ գտնվել է իր 70 հազար դոլարը:

Արդյունքում ոստիկանները գտել են տղամարդուն և նրա բնակարանից հայտնաբերել են 70 հազար դոլարը:

Իսկ թե 70 տարեկան տատիկին որտեղից այդ գումարը, միգուցե կպարզեն իրավապահները:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա

Ձեզ գուցե հետաքրքրի