Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 15:12 06-11-2026

Տավուշում փայտանյութով բեռնված մեքենայի վարորդ է ձերբակալվել, Շիրակում՝ ապօրինի ծառահատում

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։

Ահազանգով մեկնած համայնքային ոստիկանները Այգեհովիտ բնակավայրի սկզբնամասում կանգնեցրել են նշված մեքենան։ Ստուգմամբ պարզվել է, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում մեքենայի թափքում առկա բոխի և այլ ծառատեսակներից պատրաստված փայտանյութի ծավալին։

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այգեհովիտ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։

Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները պարզել են, որ Առափի գյուղի 58-ամյա բնակիչը համայնքապատկան տարածքից ապօրինի հատել է ուռենիներ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ նշված տարածքից բենզասղոցով հատել է 6 ուռենի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում