Մամուլ 3 տարի առաջ - 08:20 20-12-2022

«ԱշխԸրքի կենտրոնում»՝ Գյումրիում տաղավարները կտրամադրվեն անվճար․ Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է․

«Դեկտեմբերի 24-ից 30-ը Գյումրիի սրտում՝ Վարդանանց հրապարակում կկազմակերպվի Ամանորյա տոնավաճառ: Ինչպես իրենց ՖԲ էջում նշում են կազմակերպիչները, «աշխԸրքի կենտրոնում»՝ Գյումրիում 7 օր շարունակ «կտիրի ամանորյա հեքիաթային տրամադրություն, բոլոր գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ: Տոնավաճառին ներկայացված է լինելու ավելի քան 20 կազմակերպություն՝ ամանորյա տարատեսակ առաջարկներով»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի երկրորդ քաղաքում նման միջոցառում նախատեսված չի եղել, և նախաձեռնությունը, ինչպես ասում են, մասնավորինն է՝ «Դրիմ թիմ» ընկերությանը: Մեր ունեցած տեղեկություններով, տոնավաճառի բոլոր տաղավարները կազմակերպիչների կողմից տրամադրվելու են անվճար: Առավելությունը տրվելու է Գյումրիի ձեռներեցներին, մասնավորաբար արվեստի ու արհեստի գործեր ստեղծողներին:

Կազմակերպությունից թերթի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը՝ միայն հավելելով, որ մուտքն ազատ է, իսկ Գյումրին սիրով սպասում է բոլորին: Ի դեպ, նշենք, որ Ամանորյա տոնավաճառի բացումը կայանալու է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է