Ներքին 3 տարի առաջ - 13:00 17-12-2022

Օնլայն առեւտուրը ծաղկում է․ հայ սպառողի «ապտակը» թանկուկրակ խանութներին

Օնլայն առեւտուրը Հայաստանում լայն թափով ծաղկում է։ Նախ՝ ամբողջ քաղաքում ավելացել եւ ավելանում են ամենատարածված երկու ցանցերի` Globbing-ի եւ Wildberries-ի գրասենյակները։ Դրանից բացի՝ այս սրահների մոտ օրվա տարբեր ժամերին հերթեր են նկատելի։

Եթե նախկինում հատուկենտ մարդիկ էին օնլայն առեւտուր անում, ապա այսօր ամեն 2-րդը խանութ չի այցելում։

Դրա վկայությունն է նաեւ վերջին սեւ ուրբաթի ժամանակ Հայաստանից իրականացված օնլայն գնումների ցուցանիշները։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Սև ուրբաթի օրը՝ նոյեմբերի 25-ին Հայաստանում իրականացվել է 9 մլրդ 29 մլն դրամի առևտուր, տպագրվել է 1 685 000 ՀԴՄ կտրոն։

Պատճառները տարբեր են, նախ՝ մարդիկ հասկացել են, որ նույն ապրանքը շատ ավելի մատչելի եւ որակյալ կարելի է ձեռքբերել օնլայն, երկրորդ՝ խնայում են ոչ միայն գումարը, այլեւ խանութ այցելելու ժամանակը։ Մյուս կողմից էլ հայաստանյան խանութներում օրինաչափությունից եւ տրամաբանությունից դուրս թանկացումները ստիպում են մարդկանց խանութ չմտնել։

Առեւտրի՝ օնլայն դաշտ տեղափոխվելու տենդենցը գնալով խորանում է, ինչը, հուսանք, դաս կլինի Հայաստանում գործունեություն ծավալող հայտնի բրենդների, խանութների համար, ովքեր հրապուրված ռուս տուրիստների հոսքով «տուրիստական» գներ էին սահմանում, եվրոն եւ դոլարը նվազում էին, իսկ ներմուծված ապրանքը՝ միայն թանկանում՝ 400 դրամ արժեցող մեկ եվրոյանոց ապրանքը խանութում արդեն արժեր 1000 դրամ։ Իսկ սա սպառողը չէր կարող չնկատել եւ ներել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից