Մամուլ 3 տարի առաջ - 08:14 10-12-2022

Իշխանական կուսակցությունը կհավաքվի ՀՀԿ-ականի «օբյեկտում»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկող շաբաթ մեկնելու է Ջերմուկ։ Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը։ Հիշեցնենք, որ խորհուրդը նոր մարմին է, դրա անդամներն են ՔՊ վարչության անդամները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական նախագահները, ինչպես նաեւ տարածքային խորհրդի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Մարմինը ձեւավորվել է ՔՊ վերջին համագումարի ընթացքում՝ ՀՀԿ խորհրդի նմանությամբ, որն ուներ ե՛ւ վարչություն՝ գործադիր մարմին, ե՛ւ խորհուրդ։ Իսկ խմբակցությունում երեկ բողոքում էին, թե հավաքվել՝ հավաքվել էր, կարող էին մեզ էլ հրավիրել եւ տարեվերջյան ամփոփում անել, ձեռքի հետ էլ՝ հավաքույթ, քեֆ-ուրախություն։

Նշենք, որ հավաքը կանցկացվի «Ջերմուկ հայաթ» ամենաթանկ հյուրանոցում, որը տեղակայված է նախկինում ՀՀԿ-ի, հիմա ՔՊ-ի սրտի օլիգարխ Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց։ «Ջերմուկ հայաթ»-ը պատկանում է Վայոց Ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, ով նաեւ Մոսկվայի «Արարատ հայաթ»-ի տերն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով