Սևանի ճանապարհը ևս մեկ անգամ ասֆալտելը հաճելի է, բայց ռազմավարական նշանակության առումով պակաս կարևոր է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:37 09-12-2022
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում նշեց, որ միայն 2018-2019 թվականներին ճանապարհաշինության ոլորտում այնքան ճանապարհ են կառուցվել, որքան դրանից առաջ 7-8 տարվա ընթացքում։ «Այո՛, կարող են լինել թերացումներ, թերակատարումներ՝ մի փոքր, որովհետև մի բան է, երբ կառուցում ես 1 միավոր, մեկ այլ բան, երբ կառուցում ես 10 միավոր, որի մեջ 1-2 երկուսը կարող են թերակատարվել»,- ասաց Արշակյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, պատասխանելով Հակոբ Արշակյանին, հիշեցրեց, որ նախկինում կառուցվել են շատ կարևոր ճանապարհներ, որով Շիկահողով Մեղրին միացել է Հայաստանի մյուս հատվածին, կառուցվել է Վարդենյաց լեռնանցքի ճանապարհը, որը նախկինում պետք է անցնեիր թրթուրավոր մեքենայով, կառուցվելուց հետո դարձել է բարեկեցիկ ճանապարհ․ «Այ նման բարձրագոչ, ռազմավարական նշանակության ճանապարհի մասին ճիշտ կլինի խոսել, այլապես Սևանի ճանապարհը ևս մեկ անգամ ասֆալտելը հաճելի է, բայց ռազմավարական նշանակության առումով պակաս կարևոր է Վարդենյաց լեռնանցքի ճանապարհից, որովհետև դրանցով 2000 ականներին երթեևեկել հնարավոր չէր»։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր