Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 28-05-2025

Ռազմավարական կարևոր նշանակություն ունի․ հիմնանորոգվում է Դսեղ-Մարց ճանապարհը

Նախորդ տարի պետական բյուջեի միջոցներով նորոգվեց Մ6-Դսեղ հանրապետական նշանակության 7 .5 կիլոմետր ճանապարհը: 2024-ին նորոգվեց նաեւ դեպի Դսեղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող կամուրջը։ Արդեն այս տարի մեկնարկել են Դսեղ-Մարցի խաչմերուկ մոտ 6 կիլոմետրանոց անտառով անցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Դսեղի կենտրոնից սկիզբ առնող ճանապարհը կավարտվի Մարցի խաչմերուկում: Մ6 միջպետական ճանապարհի փակ լինելու դեպքում սա այլընտրանքային եւ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհ է, որը նաեւ Լոռին կապում է Տավուշի մարզին: Այս ճանապարհի նորորգման արդյունքում ասֆալտապատ կլինի նաեւ այսպես կոչված Դսեղի «ծովեր» տանող ճանապարհի մի հատվածը: Դսեղի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը հույս ունի, որ առաջիկայում տուրիստական մեծ հոսք ունեցող այդ ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ կլինի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին