Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 11:58 07-12-2022

Թուրք-ադրբեջանական զորավարժություններում ամերիկյան F-16 կործանիչներ են կիրառվում

Ադրբեջանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սամանակից շրջաններում իրականացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում օգտագործվում են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։

Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժություննեին մեր ռազմաօդային ուժերն ապահովում իրենց մասնակցությունը F-16 ռազմական ինքնաթիռների միջոցով»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես թուրք-ադրբեջանական ուժերի կողմից կիրառվել էին F-16 կործանիչներ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանների մոտակայքում համատեղ զորավարժություններ են սկսել։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում