Արտաքին 3 տարի առաջ - 11:25 06-12-2022

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով։ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարին դիմավորել է անձամբ Հասանովը։

Դիմավորման արարողությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը և նախարարության ղեկավար կազմը հանդիպում են ունեցել թուրքական պատվիրակության հետ։ Հասանովն հայտնել է, որ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգանում է և ընդգծել այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետագա ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում ստորագրված փոխգործակցության համաձայնագրի շրջանակներում՝ Բաքվում, Աստարայի, Ջաբրայիլի (Մեխակավան) և Իմիշլիի շրջաններում անցկացվող «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների հատուկ նշանակությունը։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանների մոտակայքում համատեղ զորավարժություններ են սկսել։

Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան