Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:05 30-01-2021

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿՈՒ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՍԵՎ ԾՈՎՈՒՄ

ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչներ «Պորտեր»-ը և «Դոնալդ Քուք»-ը մասնակցել են զորավարժություններին և ծովային գործողություններ են իրականացրել Սև ծովում, հայտնել է Կիևում ԱՄՆ դեսպանությունը Twitter-ում:

Նշվում է, որ զորավարժություններն իրականացվել են ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ամրապնդման համար:

Գործողություններին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի հեռավոր ռադիոտեղորոշման հայտնաբերման և կառավարման AWACS օդանավերն ու P-8A պարեկային ինքնաթիռը:

Հունվարի 27-ին ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում հաղորդվել էր Սև ծովի տարածք ամերիկյան կործանիչի մտնելու մասին, իսկ չորս օր առաջ այնտեղ էր մեկնել ամերիկյան կործանիչ «Դոնալդ Քուք»-ը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի