Արտաքին 3 տարի առաջ - 13:37 20-11-2022

Թուրքիան Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություն է իրականացրել

Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում օդային ռազմական գործողություն են իրականացրել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանը հրամայել է «ահաբեկիչների կողմից որպես հենակետ օգտագործվող շրջաններում իրականացնել «Ճանկ-սուր» անունը կրող օդային գործողությունը»։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունը ծրագրված ահաբեկչություն է եղել, որից հետո գործողության նախապատրաստման աշխատանքներն արագացվել են։ Թուրքիայի նախագահը օրեր առաջ հնարավոր գործողության վերաբերյալ հայտարարել էր. «Մի գիշեր մենք հանկարծակի վայրէջք կկատարենք նրանց բարձունքների վրա»։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը օդանավում Էրդողանին տեղեկություններ է հաղորդել նախատեսվող գործողության մասին, ով Ինդոնեզիայում Մեծ քսանյակի գագաթաժողից հետո վերադառնում էր Թուրքիա։ Այնուհետև Էրդողանը հրամայել է Աքարին անմիջապես սկսել ռազմական գործողությունը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը գործողության վերաբերյալ գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։ Գրառման մեջ մասնավորապես նշվել է, որ «հաշիվ տալու ժամանակն է, սրիկաների դավաճանական հարձակումները պատասխանատվության են ենթարկվում»։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի կողմից հայտնաբերված ահաբեկչական որջերը ուղիղ հարվածներով ոչնչացվել են։ «Մեծ հաջողությամբ ավերվել են ահաբեկիչների ապաստարանները, բունկերները, քարանձավները, թունելներն ու պահեստները։ Ուղիղ հարվածներով թիրախավորվել են նաև ահաբեկչական կազմակերպության, այսպես կոչված, շտաբները»,- ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի