copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:32 03-12-2022

Վայոց Ձորի մարզպետը սիրում գնալ միջոցառումների, որոնց հետ ոչ միայն ինքը, այլ նաև Վայոց Ձորի մարզը կապ չունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր գերակտիվությամբ կարող է մրցել, թերեւս, միայն Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Նա էլ է Ավինյանի նման սիրում գնալ միջոցառումների ու հաղորդագրություններ տարածել, որոնց հետ ոչ միայն ինքը, այլ նաեւ Վայոց Ձորի մարզը կապ չունի, բայց դրանք հենց մարզպետարանի պաշտոնական էջով են տարածվում։ Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրու բացման արարողությունը։

Կիսանդրին կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ նրա ֆինանսներով ու նախաձեռնությամբ։ Արարատ Գրիգորյանը եկել, մասնակցել է բացման արարողությանը, դեռ մի բան էլ մարզպետարանի էջում այդ մասին հաղորդագրություն ու լուսանկարներ տարածել՝ այն դեպքում, երբ ադրբեջանցիները մինչ այժմ իր մարզի տարածքում են, իսկ սեպտեմբերի 13-14-ին էլ ռմբակոծում էին Ջերմուկ քաղաքը։ Արարատ Գրիգորյանի մասնակցությունն ու դրա մասին հաղորդագրությունը գուցե արդարացված լինեին, եթե Ալբերտ Ազարյանը Վայոց Ձորի հետ որեւէ կապ ունենար․ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Ղարաքիլիսայում (Վանաձորում), եւ ոչ մի կապ չունի Վայոց Ձորի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
21:09 Չեմ կարողանում տղերքի աչքերին նայել. X զորամասը քանդում են. Աղաբեկ Խաչատրյան
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում